Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Լիցենզավորման կարգի մասին» օրենքը կստիպի շատ տաքսի ծառայություններին դառնալ անհատ տաքսիներ

«Լիցենզավորման կարգի մասին» օրենքը կստիպի շատ տաքսի ծառայություններին դառնալ անհատ տաքսիներ
16.12.2013 | 16:25

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն ՍԱՀԱԿՅԱՆԸ և «Բրավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգում սպասվող փոփոխություններին, որը կլինի եկող տարում: «Տաքսիների լիցենզավորման հետ կապված նոր օրենքի ընդունումը շատ ավելի կհեշտացնի ինչպես մասնավոր տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց աշխատանքը, այնպես էլ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների աշխատանքը»,-ասաց Վ. Սահակյանը` նշելով, որ լիցենզիայի տուրքը տարեկան կարժենա 25 հազար դրամ, որը կբաշխվի ամիսների միջև:

Բանախոսների գնահատմամբ, սպասվող փոփոխությունները դրական են: Ինչ վերաբերում է տաքսիների ուղեվարձին, ապա, ըստ Սահակյանի, ներկայումս ծառայությունների կիլոմետրը հիմնականում անփոփոխ է` 100 դրամ: Նրա խոսքով, Հայաստանում տաքսի ծառայության որոշակի գին չկա, ընկերություններն իրենք են որոշում իրենց ծառայության գինը: «Այսօր հիմնականում բոլորն օգտագործում են 100 դրամ սակագինը, ինչը շուկայի թելադրանքն է: Կարծում եմ, ձեռնտու գին է սպառողների համար: Եթե համեմատենք միջազգային գնի հետ, շատ նորմալ է»,-ասաց տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը` նշելով, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեպքում մարդկանց մեծամասնությունը կօգտվի միայն տաքսի ծառայություններից:
Բանախոսների կարծիքով, «Լիցենզավորման կարգի մասին» օրենքը, որին կողմ են որոշ ՀԿ-ներ, բացասական փոփոխությունների կենթարկի ոլորտը: Դա կլինի ի վնաս տաքսի ծառայությունների. «Ըստ այդ օրենքի, որոշում է կայացվել դեղին համարները վերացնել, քանի որ թանկ արժեն, և այն փոխարինել կպչուն տարբերանշաններով, որի միջոցով լիցենզավորված տաքսին կտարբերվի ոչ լիցենզավորվածից»,- ասաց նա:
«Բրավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանն էլ հավելեց, որ այս օրենքն ավելի ձեռնտու է անհատ վարորդներին: «Այս նոր օրենքը նպաստում է մասնավոր տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց աշխատանքի զարգացմանը, սակայն այն վնասում է ընկերությունների աշխատանքին»,-ընդգծեց նա։ Լ. Ավետիսյանը կարծում է, որ բարեփոխումների արդյունում շատ ՍՊԸ-ներ կլուծարվեն, քանի որ հարկային դաշտի բեռը կմեծանա, իսկ այդ դեպքում ծառայություններին ավելի ձեռնտու կլինի դառնալ անհատ տաքսիներ և հարկ եղած դեպքում ՝ խուսափել նաև հարկերից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ